ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նոր իշխանության վերնախավը վարակված է բաբելոնյան խառնակչությամբ

Նոր իշխանության վերնախավը վարակված է բաբելոնյան խառնակչությամբ
14.09.2018 | 03:40

Բաբելոն նշանակում է խառնակչություն: Սուրբ Գրքում նշված «Մեծ Բաբելոնը» այսօրվա համաշխարհային գլոբալացումն է, որի գլուխ պիտի նստի դրա Նեռ թագավորը, կեղծ քրիստոնեության դիմակի տակ մտած, որ դյուրությամբ մոլորեցնի: Իսկ մինչ Հակաքրիստոս Նեռի թագավոր նստելը չարի ուժերը սարքում են նրան համապատասխան այլասերված թագավորություն՝ ելնելով եկեղեցու և հավատի դեմ, Ճշմարտության Լույս Ավետարանի դեմ, առաքինության ու բանականության դեմ, ամենայն սրբության դեմ, Քրիստոսասեր հայրենյայց դեմ:


Այսօր, ցավոք, անկարելի է անզեն աչքով էլ չնկատել, որ մեր նոր իշխանության վերնախավը ևս վարակված է բաբելոնյան խառնակչությամբ, Սորոսյան ազգաքանդ, եկեղեցապիղծ շարժմամբ, որ ողջ աշխարհն է ավերում:


Հիշենք, սիրելի՛ հայորդիներ, որ աշխարհի առաջին Նեռի վերջը բերած Հայկ Նահապետի զարմերն ենք և մերժենք ամենայն այլասերվածություն՝ Քրիստոսի ամենահաղթ զորությամբ:
Տերը զորավորի յուրաքանչյուրիս և միաբանի Իր Սիրով, և թող որ ամոթով չմնանք Նրա Խաչելության և սուրբ Սիրո առաջ:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ